Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

14:55   09 Օգոստոս 2018    191

Օգոստոսի 5-ին Ինդոնեզիայի Լոմբոկ զբոսաշրջային կղզում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը, գրում է The Guardian-ը՝ հավելելով, որ օգոստոսի 9-ին կղզում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ, կղզում մեկ շաբաթվա ընթացքում 3 երկրաշարժ է գրանցվել:

Երկրի ազգային բանակի տվյալներով՝ զոհերն իրականում 381-ն են, սակայն տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել Աղետների հետևանքների վերացման ազգային ծառայության կողմից:

Նշվում է, որ կիրակի օրվա ավերիչ երկրաշարժից հետո Լոմբոկում գրանցվել է 335 հետցնցում: Հայտնի է, որ բնական արհավիրքի հետևանքով իրենց տները ստիպված է եղել լքել 154.000 մարդ: Նրանց մի մասն այժմ ապրում է վրաններում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները