ԱՄՆ-ը Եվրոպայում F-22 կործանիչներ Է տեղաբաշխել ՌԴ-ի դիմադարձման համար

16:21   09 Օգոստոս 2018    218

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The National Interest »-ին, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն արագորեն Գերմանիա են տեղափոխել F-22 կործանիչների սավառնակախումբ Ռուսաստանին դիմադարձելու միջոցների շրջանակներում, կործանիչները Եվրոպայում կմնան մի քանի շաբաթ:

«ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Գերմանիայի Շպանգդալեմ ավիաբազայում ծավալել են F-22 Raptor մեկ սավառնակախումբ, օդաչուներ եւ համապատասխան սարքավորանք՝ եվրոպական այլ ինքնաթիռների հետ համատեղ վարժական թռիչքներ կատարելու համար: (…) F-22 կործանիչները ժամանել են օգոստոսի 8-ին եւ Եվրոպայում կման մի քանի շաբաթ: Այդ վարժական ծավալումը տեղի Է ունենում եվրոպական դիմադարձման նախաձեռնության շրջանակներում»,- ասած Է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները