Տեղ գյուղի բնակիչները 4 ժամ է՝ փակել են ճանապարհը

16:33   09 Օգոստոս 2018    388

Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներն արդեն 4 ժամ է, ինչ փակ են պահում միջպետական ճանապարհը:

Բնակիչներևից Նարեկ Հովսեփյանը պատմեց, որ գյուղացիները պահանջում են համայնքապետ Ներսես Շադունցի հրաժարականը:

Գյուղացիները պնդում են, որ համայնքապետը երկար տարիներ թալանել է գյուղը եւ չի լուծել համայնքի խնդիրները: Նրանք վանկարկում են «Շադունց հեռացիր», «Վերջ թալանին»:

Տեղ գյուղի բնակիչներն այս պահին սպասում են Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին, որ խնդիրը ներկայացնեն նրան:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները