Լավրովը օգոստոսի 13-ին կայցելի Թուրքիա

17:49   09 Օգոստոս 2018    231

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 13-14-ին կգտնվի Անկարայում՝ մասնակցելու Թուրքիայի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 9-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Օգոստոսի 13-14-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով կմասնակցի Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը,- տեղեկացրել Է դիվանագետը:- Այդ այցի շրջանակներում պլանավորվում Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավարի ելույթը դեսպանների խորհրդակցությանը, ինչպես նաեւ հանդիպում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ ` բանակցությռունների ձեւաչափով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները