Դիվանագիտական սկանդալը չի ազդի կանադական հաճախորդներին սաուդյան նավթ վաճառելու հարցում

21:54   09 Օգոստոս 2018    136

Սաուդյան Արաբիայի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական սկանդալը չի ազդի սաուդյան նավթի վաճառքի վրա:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիխը:

Նրա խոսքով՝ քաղաքականությունը չի ազդում նավթի վաճառքի վրա, քանի որ «կոշտ ու հին դիրքորոշում գոյություն ունի, որի վրա քաղաքական հանգամանքները չեն ազդում»:

«Սաուդյան Արաբիայի եւ Կանադայի միջեւ առկա դիվանագիտական ճգնաժամը չի անդրադառնա Կանադայում իր հաճախորդների հետ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վրա», - նշված է նախարարի հայտարարության մեջ:

Կանադան, ով աշխարհում էներգիայի հինգ խոշորագույն արտադրողներից մեկն է հանդիսանում, Սաուդյան Արաբիայի նավթի մոտ 10 տոկոսն է ներմուծում:

Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է 3 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները