Պատժամիջոցները լուրջ հարված կհասցնեն նաև ԱՄՆ-ի տնտեսությանը

09:24   10 Օգոստոս 2018    172

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները կարող են լուրջ հարված հացնել նաև Միացյալ Նահանգների տնտեսությանը:

Այս մասին գրում է The Hill-ը` նշելով, որ հետևանքները կանդրադառնան բոլոր ոլորտների վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում ամերիկյան ընկերությունները ստիպված կլինեն լքել ռուսաստանյան շուկան՝ «Ընտրությունները սահմանափակումների միջոցով պաշտպանելու մասին օրինագծի» համաձայն: Սա, բնականաբար, բացասաբար կանդրադառնա ԱՄՆ-ի տնտեսության վրա:

Նշվում է, որ այդ դեպքում ամերիկյան բիզնեսը ստիպված կլինի ոչնչացնել համատեղ ձեռնարկությունները, ինչը կդառնա ֆինանսական լուրջ կորուստների պատճառ:

Ընդ որում՝ չնայած կրած կորուստներին՝ ռուսական ընկերությունները կկարողանան հեշտությամբ մրցակցությունից դուրս մղել ամերիկյան ընկերություններին՝ պարզապես ամբողջ աշխարհի տարբեր ընկերություններում ու նախագծերում մասնաբաժին գնելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները