Իտալիայի հարավում խոշոր կարկուտ է տեղացել

09:54   10 Օգոստոս 2018    354

Իտալիայում՝ Սարդինիայում, մի քանի շաբաթ տևած տապից հետո կարկուտ է տեղացել։

Ջերմաստիճանը +35 աստիճանից կտրուկ նվազել է՝ +12-ի հասնելով։ Երկնքից պինգ-պոնգի համար նախատեսված գնդակի չափով կարկուտ է թափվել։ Ճանապարհները 30 սմ սառույցի շերտով են պատել։ Չնայած դրան՝ լուրջ վթարներ չեն գրանցվել։ Վարորդները պարզապես կանգ են առել՝ սպասելով տարերքի ավարտին։

Իսկ երբ ջերմաստիճանը բարձրացել է, կղզու միանգամից մի քանի քաղաքներ ջրով են ողողվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները