Մադուրոյի դեմ մահափորձի գործով ձերբակալվածների թիվը հասել Է 10-ի

10:09   10 Օգոստոս 2018    217

Վենեսուելայի իշխանություններն արդեն 10 մարդու են ձերբակալել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ օգոստոստ 4-ին կատարված մահափորձի գործով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հայտնել Է Վենեսուելայի նորությունների գործակալությունը, նախօրյակին հայտարարել Է Բոլիվարական Հանրապետության ներքին գործերի, արդարադատության եւ խաղաղության հարցերի նախարար Նեստոր Ռեվերոլը:

Ավելի վաղ ՆԳ նախարարությունը նշել Էր, որ կասկածյալների թիվը հասել Է 25-ի: Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան պատմել Է, որ Վենեսուելան պաշտոնապես Կոլումբիայից պահանջել Է հանձնել հինգ մարդու, որոնք ենթադրաբար առնչություն ունեն մահափորձի կատարմանը: Նրանց թվում հայտնվել են ընդդիմությունից վենեսուելական խորհրդարանի պատգամավոր Խուլիո Բորխեսը, ինչպես նաեւ պաշտոնաթող գնդապետ Օսվալդո Պալոմոն:

Ավելի վաղ Խուլիո Բորխեսը նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձին մեղսակցության կասկածանքով զրկվել Է պատգամավորական անձեռնմխելիությունից: Այդ որոշումը օգոստոսի 8-ին ընդունել Է երկրի Սահմանադրական ժողովը՝ հիմնադիր մարմին, որում չկա գործադիր իշխանության եւ ոչ մի ընդդիմախոս: Կոլումբիայում ապրող Բորխեսը բեմադրված ֆարս Է որակել մահափորձը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: «Երկրում ու նաեւ աշխարհում ոչ ոք քեզ չի հավատում մահափորձի հետ կապված այդ ֆարսում, մենք բոլորս գիտենք, որ դա բեմադրություն Էր՝ ուղղված այն բանին, որ հետապնդեն ու ու ճնշեն նրանց, ովքեր դեմ են քո դիկտատուրային»,- գրել Է քաղաքական գործիչը իր Twitter-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները