Թենեսիում 9 տարում առաջին անգամ մահապատիժ են իրագործել

10:18   10 Օգոստոս 2018    236

Հինգշաբթի ԱՄՆ Թենեսի նահանգի իշխանությունները 2009 թվականից հետո առաջին անգամ մահապատիժ են իրագործել, հայտնում է Tennessean պարբերականը:

Դատավճիռն իրագործվել է մահապատժի դատապարտված Բիլի Ռեյ Այրիկի նկատմամբ, որը 1985 թվականին բռնաբարել եւ սպանել էր 7-ամյա աղջկա: Այրիկը մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով եւ մահացած է հայտարարվել: Նա 59 տարեկան էր:

«Ես ցանկանում եմ միայն ասել, որ իսկապես ափսոսում եմ: Եվ սա…սա ամենն է»,- պարբերականը մեջբերել է դատապարտյալի վերջին բառերը:

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել էր Այրիկի խնդրանքը դատավճռի կատարումը մի քանի ժամով հետաձգելու մասին: Պատիժը կրելու 32 տարիների ընթացքում նա բազմիցս է դատարանին դիմել դատավճռի կատարումը հետաձգելու խնդրանքով՝ վկայակոչելով հոգեկան առողջությունը եւ այն, որ մահացու ներարկման բաղադրության մեջ մտնող դեղամիջոցների օգտագործումը խախտում են իր սահմանադրական իրավունքները: Դատարանը վերջին անգամ նրան ընդառաջ էր գնացել 2014 թվականին:

Պարբերականի տեղեկություններով՝ Թենեսիում սա 1916 թվականից ի վեր 133-րդ մահապատիժն է: Նահանգի Գերագույն դատարանը հունվարին եւս երկու մահապատժի իրագործում նշանակել է այս տարվա հոկտեմբերին եւ դեկտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները