ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ուժեղացումը նշանակում է առևտրային պատերազմի հայտարարում. Մեդվեդև

10:23   10 Օգոստոս 2018    263

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա ուժեղացումը կգնահատվի որպես տնտեսական պատերազմի հայտարարում:

Այդ մասին «Կրոնոցկի» արգելոցի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես չէի ցանկանա մեկնաբանել հետագա պատժամիջոցների մասին խոսակցությունները, բայց մի բան կարող եմ ասել. եթե հետևի բանկերի գործունեության արգելքի կամ այս կամ այն արժույթի օգտագործման արգելքի նման մի բան, դա կարելի է անվանել տնտեսական պատերազմի հայտարարում: Եվ այդ պատերազմին անհրաժեշտ կլինի արձագանքել տնտեսական մեթոդներով, քաղաքական մեթոդներով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ մեթոդներով: Եվ մեր ամերիկացի ընկերները պետք է դա հասկանան»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հնչած հարցերին:

Խոսելով արդեն գործող և վերջերս հայտարարված պատժամիջոցների մասին՝ Մեդվեդևն ընդգծել է. «Որքան էլ արևմտյան գործընկերները մտածեն, որ ռուսները վատն են, որ սխալ քաղաքականություն են վարում, որ ՌԴ կառավարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ՝ դա զգալի չափով մեր տնտեսական ուժի սահմանափակում է»:

Նա նշել է, որ պատժամիջոցներն այսպես թե այնպես ազդում են երկրի տնտեսության վրա:

«Դրա մեջ ոչ մի լավ բան չկա, որովհետև ամեն տեսակի սահմանափակում ի վերջո անդրադառնում է տնտեսության, արժույթների փոխարժեքի տատանման վրա»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները