Իտալիայում կանխել են 20 տոննա մաքսանենգային հաշիշի տեղափոխումը․ ANCA.it

10:44   10 Օգոստոս 2018    191

Իտալիայում կանխել են 20 տոննա մաքսանենգային հաշիշի տեղափոխումը:

Ինչպես տեղեկացնում է ansa.it-ը, Իտալիայի ծովային ոստիկանությունը Միջերկրական ծովում հայտնաբերել է Պանամայի դրոշի ներքո շարժվող նավ, որում 200 մլն եվրո արժողությամբ 20 տոննա հաշիշ է գտել: «Ռեմուս» նավի անձնակազմը բաղկացած է եղել Չերնոգորիայի քաղաքացիներից:

«Ռեմուս» նավը Կանարյան կզղիներից Թուրքիայի կողմ էր շարժվում, սակայն ոստիկանությունը նկատել է, որ նավը հյուսիսաֆրիկյան ափի մոտ անջատել է գտնվելու վայրի հաղորդիչը:

Ոստիկանության տվյալներով, նավի վրա գտնվող անձնակազմի անդամները կասկածելի էին իրենց պահում, ինչի կապակցությամբ որոշվել է նավին Պալերմո նավահանգստ ուղեկցել: Վառելիքի տարրաներում հայտնաբերվել է կանաբիսով 650 պարկ: Անձնակազմի բոլոր 11 անդամները ձերբակալվել են թմրանյութերի միջազգային շրջանառության համար:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները