22 մարդ Է զոհվել Նիգերում մոլեգնող ջրհեղեղի հետեւանքով

11:19   10 Օգոստոս 2018    287

Նիգերում մոլեգնող ջրհեղեղը 22 մարդու կյանք Է խլել եւ անտուն թողել երկրի հազարավոր բնակիչների:

Այդ մասին, ինչպես հայտնել Է News24 ինտերնետ-հրատարակությունը, հայտարարել Է երկրի արտակարգ իրավիճակների եւ հումանիտար գործողությունների նախարար Մագաժի Լաուանը:

«22 մարդ զոհվել Է, շուրջ 50 հազար հոգի՝ տուժել»,- ասել Է Լաուանը: Նա հավելել Է, որ ջրհեղեղը ոչնչացրել Է ավելի քան երեք հազար տուն եւ չորս հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Տարերքից ամենից շատ տուժել են երկրի հարավի Մարադի եւ Դիֆֆա շրջանները: Նախարարի խոսքով՝ կառավարական ծառայությունները եւ բարեգործական կազմակերպություններն աղետի վայրում օգնություն են ցուցաբերում բնակչությանը եւ տուժածներին ապահովում են պարենամթերքով, հագուստով եւ այլ պարագաներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգեր  


Վերնագիրի այլ պիտակները