Facebook-ում արգելել են 3D-տպիչներով զենքի ստեղծման գծագրերի զետեղումը

11:44   10 Օգոստոս 2018    487

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CNN »-ին, Facebook սոցիալական ցանցն արգելել Է իր Էջերում զետեղել հրազենի գծագրեր, որը կարելի Է ստեղծել 3D-տպիչների միջոցով:

Ավելի վաղ Վաշինգտոնի նահանգի դատարանը ԱՄՆ-ի Defense Distributed ընկերությանն արգելել Է Համացանցում զետեղել զենքի գծագրեր, որը կարելի Է պլաստմասսայից եւ այլ նյութերից պատրաստել 3D-տպիչի միջոցով: Ըստ որում, CNN-ի տվյալներով՝ այդպիսի սխեմաներ, չնայած արգելքին, այնուամենայնիվ կարելի Է գտնել մի շարք ինտերնետ-կայքերում: Օգոստոսի 9-ին Facebook-ը հայտարարել Է սոցցանցի Էջերում զետեղված ամբողջ համապատասխան կոնտենտի, այդ թվում՝ այն կողմնակի կայքերի հղումների հեռացման մասին, որտեղ գծագրեր են զետեղված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները