Նոր Զելանդիան կդադարեցնի մեկանգամյա պլաստիկ տոպրակների օգտագործումը

12:00   10 Օգոստոս 2018    239

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Նոր Զելանդիան կդադարեցնի մեկանգամյա պլաստիկ տոպրակների օգտագործումը:

Մեկանգամյա պլաստիկ տոպրակներից հրաժարումը կիրականացվի մի քանի փուլով՝ հաջորդ տարվա ընթացքում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը եւ առողջապահության նախարարի օգնական Յուջենի Սեյջը: Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է միանգամյա տոպրակների արգելման մասին դիմումից հետո, որը 65 հազար մարդ էր ստորագրել:

«Մենք հարյուրավոր միլիոնավոր մեկանգամյա պլաստիկ տոպրակներ ենք օգտագործում, որոնց մեծ մասն արդյունքում աղտոտում է մեր թանկարժեք ափամերձ եւ ծովային միջավայրը եւ լուրջ վնաս է հասցնում ծովային կյանքի բոլոր տեսակներին, եւ այս ամենն այն դեպքում, երբ սպառողների եւ բիզնեսի համար իրական այլընտրանք կա»,- ասել է Արդերնը:

Նոր Զելանդիայի բնակիչները կարող են իրենց կարծիքը հայտնել արգելքի մասին մինչեւ սեպտեմբերի 14-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները