Թրամփը ցանկանում է 2020թ. դրությամբ «տիեզերական զինուժ» ունենալ

12:09   10 Օգոստոս 2018    343

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Սպիտակ տունը մտադիր է 2020թ. դրությամբ «տիեզերական զինուժ» ունենալ, հայտնում է Reuters-ը՝ նկատելով, որ դա շատ հավակնոտ նախագիծ է:

Աղբյուրը նշում է, որ Թրամփին շատ է գրավում «տիեզերական զինուժ» ունենալու գաղափարը, ինչը նրա կարծիքով՝ կստիպի խուճապի մատնվել մրցակիցներին:

Հայտնի է, որ նրա թիմն ապագա «տիեզերական զինուժի» հավանական տարբերանշանն ընտրելու հարցով քվեարկություն է անցկացնում՝ Թրամփի աջակիցներին էլեկտրոնային փոսոտվ ուղարկելով 6 տարբերանշաններն ու առաջարկելով ընտրել մեկը:

Նշվում է, որ երկրի փոխնախագահ Մայք Փենսն իր հերթին հայտարարել է, որ «տիեզերական զինուժը» մի գաղափար է, որի ստեղծման ժամանակն արդեն հասունացել է: Փենսն այս մասին ասել է Պետագոնում ունեցած ելույթի ժամանակ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները