Բիշքեկում դատում են նախկին վարչապետին

12:15   10 Օգոստոս 2018    275

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Независимая Газета»-ին, Ղրղզստանի նախկին վարչապետ Ժանտորո Սատիբալդիևը դատարանի առաջ կկանգնի օգոստոսի 13-ին:

Նա մեղադրվում է 2013 թվականին վարչապետ եղած ժամանակ Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման նպատակով TBEA չինական ընկերության հետ համաձայնագիր ստորագրելու համար, որտեղ վերանորոգումից հետո վթար է տեղի ունեցել:

Հետաքննության ընթացքում հայտնաբերվել են տեխնիկական սխալներ և ֆինանսական ծախսեր: Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սատիբալդիևին «կոռուպցիայի» և «հանցագործությանը հանցակցության» հոդվածներով:

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը 2018 թվականի սկզբին նախաձեռնել է հակակոռուպցիոն արշավ: Դրա առիթներից մեկն է հանդիսացել Բիշքեկի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարը, որի հետևանքով քաղաքը ձմռանը մի քանի օրով մնացել էր առանց ջերմամատակարարման:

Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման մասին կոռուպցիոն գործով ներգրավվել են երկու նախկին վարչապետները՝ Ժանտորո Սատիբալդիևը և Սափար Իսակովը, ինչպես նաև էներգետիկայի նախկին նախարար Օսմոնբեկ Արտիկբաևը և «Ազգային էներգետիկ հոլդինգային ընկերության» խորհրդի նախագահ Այբեկ Կալիևը: Նրանք բոլորը ձերբակալված են: 2018 թվականի օգոստոսի 13-ին դատարանում պետք է կայանա այդ աղմկահարույց գործով առաջին դատական նիստը:

Ժանտորո Սատիբալդիևը զբաղեցրել է Ղրղզստանի վարչապետի պաշտոնը 2012-2014 թվականներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիշքեկ  


Վերնագիրի այլ պիտակները