Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիան կստորագրվի

12:32   10 Օգոստոս 2018    624

Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիան կստորագրվի Կասպից ծովի հինգ երկրների հաջորդ գագաթնաժողովում

Ռուսաստանի փոխարտգործնախարարը եւ Կասպից ծովի հարցով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիան կստորագրվի Կասպից ծովի հինգ երկրների հաջորդ գագաթնաժողովում:

Հինգշաբթի օրը Մոսկվայի «Կամերսանտ» օրաթերթին տված հարցազրույցում Գրիգորի Կառասինը ավելացրեց.«2002 թվականից սկսած Կասպից ծովի 5 ափամերձ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումները շարունակվել են Աշգաբադում, այնուհետեւ Թեհրանում, Բաքվում, Աստրախանում և այն կավարտվի Ղազախստանի Ակտաո քաղաքում»:

Կասպից ծովի երկրների 5-րդ գագաթնաժողովը կկայանա կիրակի, օգոստոսի 12-ին Ղազախստանի Ակտաո քաղաքում, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահների ներկայությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կասպից  


Վերնագիրի այլ պիտակները