Fox News-ում հաստատել են ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի դստեր այլ հեռուստաալիք տեղափոխվելը

13:34   10 Օգոստոս 2018    236

Hayatsk.info-ն հայտնում է, որ Էբբի Հանթսմանը՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի դուստրը, շաբաթվա վերջում կլքի Fox News-ը։

Նշվում է, որ Հանթսմանը վարում էր Fox & Friends Weekend հաղորդումը։ Պորտալի տվյալներով՝ նրա տեղը կզբաղեցնի Սարա Հայսնը, որը նախկինում ABC News հեռուստաալիքում է աշխատել։

Fox News-ի ներկայացուցիչները հաստատել են, որ Հանթսմանը վերջին շաբաթն է աշխատում հեռուստաալիքում։

Նշվում է նաև, որ այսուհետ դեսպանի դուստրը կաշխատի ABC-ով թողարկվող The View հեռուստաշոում, որն առաջին անգամ 1997-ին է եթեր դուրս եկել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները