19-ամյա ամերիկացին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

13:41   10 Օգոստոս 2018    214

Օկլահոմայում 19-ամյա Մայքլ Բեւերը ծնողների, երկու եղբայրների եւ քույրերի սպանության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AP"-ին, երբ Մայքլը 16 տարեկան էր, նա եւ նրա ավագ եղբայր Ռոբերտը սպանեցին ծնողներին, երկու կրտսեր եղբայրներին եւ 5-ամյա քրոջը: Ողջ մնացին միայն 13 եւ 2 տարեկան քույրերը:

Ռոբերտը սպանության պահին 18 տարեկան էր: Նա առանց ներման իրավունքի ցմահ դատապարտվել է: Մայքլ Բեւերը մեղավոր է ճանաչվել առաջին աստիճանի 5 սպանություններում:

Սպանության դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Հարեւանների խոսքով, ծնողները երեխաների հանդեպ շատ խիստ էին: Նրանք դպրոց չէին հաճախում, կրթությունը տանն էին ստանում, նրանց թույլ չէին տալիս շփվել այլ երեխաների եւ հարեւանների հետ:

Հարձակումից հետո Ռոբերտը ոստիկանությանն ասել էր, որ ծնողները ծեծում էին իրեն: Մայքլի փաստաբանները նշել են, որ նրան ճիշտ ուղուց ավագ եղբայրն է շեղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները