Քալիֆորնիայում տարհանվել է ավելի քան 20 հազար բնակիչ

14:04   10 Օգոստոս 2018    272

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Associated Press»-ին, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի իշխանությունները հրահանգել են տարհանել Ռիվերսայդ եւ Օրանժ շրջանների ավելի քան 20 հազար բնակիչներին, որտեղ խոշոր հրդեհներ են մոլեգնում։

Հաղորդագրությունում նշվում է, որ Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը այդ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել։ Նա հայտարարել է, որ կրակը սպառնում է հազարավոր բնակելի տներին եւ կոչ են արել տեղի բնակիչներին տարհանել։

Նահանգի իշխանությունների տվյալներով՝ անտառային հրդեհը, որը ստացել է «Հոլի» անվանումը, ընդգրկել է Ռիվերսայդ եւ Օրանժ շրջանների շուրջ 4 հազար հա տարածք։

AP–ի տվյալներով՝ ուրբաթ տեղի դատարանում կանցկացվեն 51-ամյա Ֆորեստ Քլարկի գործով լսումներ։ Ըստ մեղադրանքի՝ տղամարդը միտումնավոր է կազմակերպել անտառային հրդեհը, որը տարածվել է երկու շրջանների տարածքում։ Եթե դատարանը Քլարկին մեղավոր ճանաչի, նրանք ցմահ ազատազրկում է սպառնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները