Վրաստանում ձյուն է տեղացել. VIDEO

14:17   10 Օգոստոս 2018    267

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում ձյուն է տեղացել:

Նշվում է, որ մինչ ձյուն տեղալը, ուժեղ կարկուտ և անձրև է տեղացել:

Ստեփանծմինդա (Կազբեգ) քաղաքատիպ ավանի բնակիչներից մեկի խոսքով՝ այնտեղ նույնպես տեղ-տեղ ձյուն է գալիս:

«Ասում են, որ երեկվանից Գուդաուրին ամբողջությամբ ձյան մեջ է: Մեզ մոտ նույնպես վատ եղանակ է, մեկ ձյուն, մեկ՝ կարկուտ», - ասել է գյուղի բնակիչ Շոթա Մաիսուրաձեն:

Facebook-ի օգտատերերը տեսանյութեր են հրապարակում հանգստավայրից՝ ցույց տալով ձյան տեսքով տեղումները:



Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները