Ստալինի հետմահու դիմակը 17,3 հազար դոլարով վաճառվել Է աճուրդով. Daily Express

14:23   10 Օգոստոս 2018    245

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Express»-ին, Ստալինի հետմահու դիմակը 13,5 հազար ստեռլինգով (17,3 հազար դոլարով) վաճառվել Է Մեծ Բրիտանիայի The Canterbury Auction Galleries աճուրդում:

Ստալինի դեմքի եւ դաստակների բրոնզե ձուլվածքի լոտը հեռախոսով ձեռք Է բերվել օտարերկրացի հավաքորդի համար:

31,7 սանտիմետր բարձրությամբ դիադիմակի նոր տիրոջ անունը չի հայտնվում: Առեւտրական տան տեղեկավտության համաձայն՝ այն վերջերս աճուրդի Է դրել մի բրիտանացի, որի պնդմամբ ինքը դիադիմակը հայտնաբերել Է իր պապի տան ձեղնահարկում, որն առեւտրական նավատորմի նավաստի Է եղել: Ստալինի հետմահու դիմակը հանել Է հայտնի քանդակագործ Մատվեյ Մանիզերը (1891 – 1966), որն այն ժամանակ ԽՍՀՄ Գերարվեստների ակադեմիայի փոխնախագահն Էր: Ընդամենն, ինչպես նշում Է բրիտանական հրատարակությունը, բրոնզով ձուլվել Է 12 այդպիսի պատճեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստալին  


Վերնագիրի այլ պիտակները