Բիթքոինի փոխարժեքն անկում ապրելուց հետո սկսել է աճել

14:48   10 Օգոստոս 2018    311

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Բիթքոին (bitcoin) կրիպտոարժույթը դադարել է մեկ շաբաթ շարունակվող անկումը եւ փորձում է վերականգնել աճի միտումը, վկայում են սակարկության տվյալները:

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 1,71 տոկոսով՝ մինչեւ 6,467 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինը թանկացել է 1,81 տոկոսով՝ մինչեւ 6,465 հազար դոլար:

Մյուս կրիպտոարժույթները վաճառվում են տարբեր գներով. Ethereum-ն էժանացել է 0,55 տոկոսով, մինչեւ 361,59 դոլար, Ripple-ն՝ 3,31 տոկոսով, մինչեւ 0,3413 դոլար, Bitcoin Cash-ը թանկացել է 1,44, տոկոսով՝ մինչեւ 605,76 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարտարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայումս 227,28 մլրդ դոլար է կազմում: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժութային ամբողջ շուկայի գրեթե 48,9 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները