ԿԺԴՀ-ն զգուշացրել է ԱՄՆ-ին, որ պատժամիջոցները կազդեն ապամիջուկայնացման վրա

14:51   10 Օգոստոս 2018    155

Փհենյանը զգուշացրել է Վաշինգտոնին, որ ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր ընդլայնումը կարող է ազդել Կորեայի թերակղզում ապամիջուկայնացման գործընթացի վրա, հաղորդում է «ՑՏԱԿ»-ը:

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն փորձում է պատճառաբանություն գտնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման համար» եւ «միջազգային հանդիպումներին կոչ է անում համագործակցել երկրի դեմ պատժամիջոցների եւ ճնշումների ուժեղացման գործում»:

«Քանի դեռ ԱՄՆ-ն հրաժարվում է պահպանել արտաքին քաղաքավարությունն իր հետ գործընկերոջ նկատմամբ, որի հետ երկխոսություն է վարում, եւ կառչում է հին սցենարից, որը կիրառել են նախորդ վարչակազմերը եւ արդյունքում չեն հաջողել, անհնար է առաջընթաց ակնկալել ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության իրականացման գործում, այդ թվում նաեւ՝ ապամիջուկայնացման հարցում»,- հայտարարել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները