Apple-ից 2,5 միլիոն դոլար են պահանջել բոլոր խոցելիությունների համար

14:59   10 Օգոստոս 2018    195

Google ընկերության անվտանգության հետազոտող Յան Բիրը (Ian Beer) առաջարկել է Apple-ին իր հետ 2,45 միլիոն դոլարի գործարք կնքել:

Այս գումարով նա գնահատել է iOS համակարգում իր կողմից հայտնաբերված խոցելիությունները: Ընկերության ղեկավար Թիմ Քուքին ուղղված դիմումը նա հրապարակել է իր Twitter-ում:

Գրառումը հայտնվել է Բիրի միկրոբլոգում՝ Լաս-Վեգասում տեղի ունեցած անվտանգության Black Hat գիտաժողովից հետո: Ցանցահենը որոշել է Apple-ից վճար պահանջել բոլոր սխալների համար, որոնց մասին նա հայտնել է վերջին տարիների ընթացքում: Ստացված գումարը նա ցանկացել է նվիրաբերել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությանը:

«Ողջույն, Թիմ Քուք: Ես տարիներ շարունակ աշխատել եմ, որպեսզի օգնեմ iOS-ն ավելի անվտանգ դարձնել: Ահա ներկայացնում եմ բոլոր այն սխալների ցանկը, որոնց համար պարգևատրում եմ պահանջում: Չէի՞ք կարող ինձ հրավիրել ձեր ծրագիր, որպեսզի մենք կարողանայինք այդ գումարը նվիրաբերել Amnesty International-ին»,- դիմել է Բիրը Apple-ի ղեկավարին:

Apple-ի ներկայացուցիչները Բիրի հետ դեռևս կապի մեջ չեն մտել: Նա ստիպված է եղել մեկ անգամ ևս հիշեցնել իր մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները