Ճապոնիայում փրկարար ուղղաթիռ է կործանվել. NHK

15:25   10 Օգոստոս 2018    243

Ճապոնիայի Գումմա կենտրոնական պրեֆեկտուրայում օգոստոսի 10-ին փրկարար ուղղաթիռ է կործանվել:

Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, օդանավի ֆյուզելյաժի բեկորները հայտնաբերվել են Նագանոյի պրեֆեկտուրայի հետ սահմանի լեռնային շրջանում։ Դատելով կադրերից, որոնք ցուցադրել է հեռուստաալիքը, ուղղաթիռն ընկել է անտառապատ լեռնալանջին: Ուղղաթիռում եղել է ինը մարդ:

Առայժմ գտնվել են նրանցից ութը, սակայն նրանց վիճակի մասին չի հաղորդվում: Ուղղաթիռի հետ կապը կորել էր Կուսացու-Սիրանե ակտիվ հրաբխի շրջանում, որը ժայթքում էր տարվա սկզբին: Անձնակազմը վարժական թռիչք է կատարում եւ պետք Է օդից դիտարկեր լեռնային արահետների վիճակը Գումմայի եւ Նագանոյի պրեֆեկտուրաների սահմանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները