Տուրիստը 1000 ֆունտ կվճարի շշի մեջ ավազ լցնելու համար

15:30   10 Օգոստոս 2018    232

Սարդինա իտալական կղզու վրա Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկին մեղադրել են գողության համար եւ տուգանել 1000 ֆունտի չափով՝ շշի մեջ ավազ լցնելու եւ որպես հուշանվեր տուն տանելու մտադրության համար: Գեղեցիկ սպիտակ ավազը դուր էր եկել անգլիացուն:

Սակայն ոստիկանները ձերբակալել էին նրան եւ տուգանել, գրում է «Մոյա պլանետա»-ն:

Անցյալ տարվանից Սարդինիայի լողափերից ավազի դուրսբերումը հավասարվել է գողությանը, քանի որ անդառնալի վնաս է հասցնում բնապահպանությանը. զբոսաշրջիկները բառացիորեն դատարկում են հայտնի սպիտակ լողափերը՝ յուրաքանչյուր տարի տոննաներով ավազ տանելով: Ճիշտ է, ավելի վաղ տույժերի գումարները զգալիորեն ավելի ցածր էին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սարդինա  


Վերնագիրի այլ պիտակները