«Ուկրաինական երկաթուղիներ»-ը պատրաստ է դադարեցնել ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցությունը

15:57   10 Օգոստոս 2018    303

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Сегодня»-ին, «Укрзализныця» ընկերությունը («Ուկրաինական երկաթուղիներ») պատրաստ է դադարեցնել երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ:

Նշվում է, որ այսպես ընկերությունը պատասխանել է լրատվամիջոցների հարցին՝ արդյոք հնարավոր է դեպի Ռուսաստան գնացքների չեղարկումը:

Բացի այդ, փոխադրողը նշել է, որ ամեն տարի նվազում է Ռուսաստան մեկնող ուղևորների թիվը: Այսպես, 2017 թվականին Ռուսաստան է մեկնել 900 հազար ուկրաինացի, ինչը հինգ անգամ պակաս է 2013 թվականի ցուցանիշից:

«Ուկրաինական երկաթուղիներ» ընկերության տվյալների համաձայն՝ Ուկրաինան ու Ռուսաստանը 13 զույգ գնացք է կապում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները