ՆԱՏՕ-ն ՌԴ-ը համարել Է անվտանգության գլխավոր սպառնալիքը

16:17   10 Օգոստոս 2018    281

ՆԱՏՕ-ն Twitter-ի իր օգտահաշվում զետեղել Է տեսահոլովակ, որտեղ Ռուսաստանը առաջին տեղն Է դնում անդրատլանտյան անվտանգության սպառնալիքների թվում:

«Արեւելքում Ռուսաստանն ավելի համառ Է դարձել Ղրիմի ապօրինի անեքսիայի եւ Ուկրաինայի արեւելքի ապակայունացման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի սահմանների մերձակայքում ռազմական ներուժի կուտակման հարցում»,- ասված Է ձայնային եւ տեքստային մեկնաբանության մեջ:

Սեփական անվտանգության մյուս սպառնալիքների թվում ՆԱՏՕ-ն նշում Է Մերձավոր Արեւելքը եւ Աֆրիկան, զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, կիբեռգրոհները, Էներգակիրների մատակարարումների ոլորտը եւ կլիմայական փոփոխությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները