Կանադական Ֆրեդերիկտոն քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

16:30   10 Օգոստոս 2018    238

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Գազետա»-ին, Կանադայի Ֆրեդերիկտոն քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է առնվազն չորս մարդ:

Իրավապահ մարմինների տվյալներով` կրակոցները տեղի են ունեցել Բրուքսայդ-դրայվ փողոցում: Տեղի բնակիչներին հորդորել են մնալ տանը եւ փակել դռները: Միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն չորս մարդ, զոհերի թիվը կարող է աճել: Ներկայումս իրավապահ մարմինները շարունակում են աշխատել դեպքի վայրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները