Տարեսկզբից ավելի քան 60 հազար միգրանտ Է ժամանել Եվրոպա

16:40   10 Օգոստոս 2018    304

Միգրանտների եւ փախստականների թիվը, որոնք 2018 թվականի սկզբից Միջերկրական ծովով ժամանել են Եվրոպա, գերազանցել Է 60 հազարը, ավելի քան 1520 մարդ զոհվել կամ անհետ կորել Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԳ):

«Օգոստոսի 8-ի դրությամբ Եվրոպա Է ժամանել 60 հազար 309 միգրանտ եւ փախստական, զոհվել Է 1524 մարդ, այդ թվում՝ այս շաբաթ՝ 10 հոգի»,- Ժնեւում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

Ավելի քան 24,6 հազար միգրանտների ու փախստականների ընդունել Է Իսպանիան, մոտավորապես 19 հազար հոգու՝ Իտալիան, շուրջ 16,5 հազար միգրանտների՝ Հունաստանը, շուրջ 250-ին՝ Մալթան եւ ավելի քան 100-ին՝ Կիպրոսը: Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 117 հազար միգրանտներ ու փախստականներ, իսկ 2016 թվականին՝ ավելի քան 263 հազար: ՄՄԿ-ի տվյալներով՝ ընդամենն աշխարհում 2018 թվականի սկզբից ի վեր զոհվել են 2 հազար 270 միգրանտներ ու փախստականներ: Միգրացիայի միջերկրածովյան երթուղին ամենավտանգավորն Է մնում Եվրոպայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները