Հունաստանում հայտարարվել է նոր հրդեհների վտանգի մասին

16:51   10 Օգոստոս 2018    249

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RG»-ին, Հունաստանում 13 վարչական շրջաններից 8-ում հայտարարվել է հրդեհների բարձր վտանգի մասին:

Այսօրվանից Հունաստանի ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը Ատտիկայում, Պելոպոնեսսում, կենտրոնական եւ հյուսիսային Հունաստանում, ինչպես նաեւ Իոնյան եւ Էգեյան ծովի կղզիներում շրջանային եւ քաղաքային իշխանություններին լիարժեք ռազմական պատրաստվածության ռեժիմ է տեղափոխել: Հրշեջ ստորաբաժանումները նշված շրջաններում եւս պատրաստվում են հրդեհներին:

Քաղաքացիներին արգելվում է որեւէ հրդեհավտանգ գործունեություն ծավալել, այդ թվում՝ խոտ այրել, չհանգցված ծխախոտ նետել, խորոված անել եւ հրդեհներ առաջացնող մեխանիզմներ օգտագործել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները