Կարելիայում հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 18-րդ դարի եկեղեցի. Լուսանկարներ

17:10   10 Օգոստոս 2018    285

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Կարելիայի Հանրապետության Կոնդոպոգա քաղաքում հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 1774 թվականին կառուցված փայտե եկեղեցի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի մասին ահազանգ է ստացվել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 09:33-ին: Հրդեհի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան:

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է 24 մարդ և 6 միավոր տեխնիկա: Բացի այդ, դեպքի վայր են ուղարկվել լրացուցիչ հրշեջ ստորաբաժանումներ:

Եկեղեցու աշխատակիցներից մեկի խոսքով՝ կրակը սկսել է տարածվել եկեղեցու մուտքից:

«Այրվել է ամբողջությամբ: Հրդեհն ամբողջությամբ կլանել է շենքը», - նշել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը:





Hayatsk.info

Հեշթեգներ: Կարելիա  


Վերնագիրի այլ պիտակները