Կարմիր խաչը նախազգուշացրել Է երաշտի պատճառով ԿԺԴՀ-ում սովի սպառնալիքի մասին

17:19   10 Օգոստոս 2018    226

Անոմալ շոգ եղանակը, որը հաստատվել Է ԿԺԴՀ-ում, կարող Է երկրում հերթական պարենային ճգնաժամի պատճառ դառնալ եւ ամենից առաջ սպառնում Է երեխաների ու տարեց մարդկանց առողջությանը:

Այդ մասին նախազգուշացրել են Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայում:

Հուլիսի սկզբից ԿԺԴՀ-ում անձրեւներ չեն եղել, իսկ օդի միջին ջերմաստիճանը կազմում Է ըստ Ցելսիուսի 39 աստիճան: Անձրեւներ են սպասվում միայն օգոստոսի կեսերին, մինչդեռ պարենային անվտանգության ցանկացած սպառնալիք լուրջ հետեւանքներ կունենա առանց այդ Էլ խոցելի բնակչության համար: Այդ մասին ասված Է կազմակերպության՝ օգոստոսի 10-ին տարածված մամուլի տեղեկագրում:

«Ներկայիս իրադրությունը դեռեւս չի կարելի դասակարգել որպես երաշտ, բայց բրինձը, եգիպտացորենը եւ մյուս ցանքերը ոչնչանում են դաշտերում, ինչը հղի Է բնակչության համար աղետալի հետեւանքներով»,-հաղորդագրության մեջբերվում Է Փհենյանում Ֆեդերացիայի ներկայացուցիչ Ջոզեֆ Մույամբոյի խոսքը:

Դրանում ասված Է, որ «դեռ մինչեւ ներկայիս ճգնաժամն ավելի քան 10 մլն մարդ, այսինքն՝ ԿԺԴՀ-ի բնակչության 40 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ուներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները