Տարհանում Ֆրանսիայում. մարդկանց դուրս են բերում հեղեղումների գոտուց

17:24   10 Օգոստոս 2018    297

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Sputnik»-ին, Ֆրանսիայի հարավում շուրջ 1600 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, տարհանվել են տեղետարափ անձրեւների հետեւանքով, կան անհայտ կորածներ:

Փրկարարական գործողություններում գործի են դրվել ավելի քան 400 հրշեջներ եւ ժանդարմներ: Աղետի գոտիների վրա օդից պարեկում են ժանդարմերիայի չորս ուղղաթիռներ:

Տուժածների ստույգ թիվը դեռեւս չի նշվում. հայտնի Է, որ նրանց թվում շատ են զբոսաշրջիկները, կան նաեւ անհայտ կորածներ: Տեղեկացվում Է այն մարդկանց մասին, որոնք հիվանդանոց են տեղափոխվել վնասվածքներով եւ ցրտահարությամբ:

Վտանգավոր գոտիներից տարհանվածներին տեղավորելու համար ստեղծվել են հատուկ կետեր:

Տարհանվածների թվում 119 երեխաներ են Սեն-Ժյուլիեն դե-Պեյրոլի կոմունայի ամառային ճամբարից: BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ այստեղ հանգստացող երեխաները ժամանել են Գերմանիայից: Ճամբարի ղեկավարներից մեկը՝ Գերմանիայի 70-ամյա քաղաքացին, անհայտ կորել Է:

Սաստիկ ամպրոպները եւ տեղատարափ անձրեւները Ֆրանսիայում սկսվել են օգոստոսի 9-ին: Տարերքի պատճառով Ֆրանսիայի արեւելքի եւ հարավ-արեւելքի 26 դեպարտամենտներում հայտարարված Է օդերեւութաբանական վտանգի նարնջագույն մակարդակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները