Մեքսիկայի նորընտիր նախագահը կհրաժարվի զինված թիկնազորից

18:15   10 Օգոստոս 2018    149

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ կհրաժարվի գաղտնի ծառայության պաշտպանությունից՝ փոխարենը նախընտրելով 20 անզեն տղամարդուց ու կնոջից բաղկացած թիկնազոր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հատկանշական է, որ գործող նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին պաշտպանում է 2.000 հոգանոց զինված թիկնազորը:

Աղբյուրը նկատում է, որ հուլիսին կայացած նախագահական ընտրություններում հաղթելուց հետո ձախակողմյան ուժերի ներկայացուցիչ Լոպես Օբրադորն իրեն ներկայացնում է որպես «ժողովրդական նախագահ», խոստացել է հրաժարվել այդ պաշտոնի համար սահմանված որոշ արտոնություններից ու ճոխություններից:

Սակայն նրա վերջին որոշումը՝ զինված թիկնազորից հրաժարվելու վերաբերյալ, մտահոգության լուրջ առիթ է տվել, քանի որ Մեքսիկայում բռնության մակարդակն իրոք շատ բարձր է, քաղաքական գործիչների սպանություններն էլ հազվադեպ բան չեն:

Նորընտիր նախագահը, որը պաշտոնավարելու է դեկտեմբերի մեկից, խոստացել է նախագահական շքեղ նստավայրը վերածել մշակութային կենտրոնի, վաճառել նախագահական ինքնաթիռն ու կիսել իր աշխատավարձը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները