Nord Stream 2 AG-ը Դանիայի կառավարությանն առաջարկ է ուղղել

20:07   10 Օգոստոս 2018    119

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, Nord Stream 2 AG-ը Դանիայի կառավարությանն առաջարկ է ներկայացրել այդ երկրի տարածքային ջրերից դուրս գազատարի այլընտրանքային երթուղու մասին:


Nord Stream-2-ի ճյուղն առաջարկվում է անցկացնել բացառապես տնտեսական գոտով՝ Բերնհոլմից դեպի հյուսիս-արեւմուտք:

«Վերջին ամիսներին կատարված գեոդեզիական աշխատանքների, տեխնիկական եւ բնապահպանական ուսումնասիրությունների արդյունքում այլընտրանքային երթուղի է սահմանվել: 175 կմ երկարությամբ մայրուղին անցնում է Բերնհոլմից դեպի հյուսիս-արեւմուտք եւ հատում է միայն Դանիայի տնտեսական գոտին»,- նշվում է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ընդ որում, Nord Stream 2-ը չի դադարեցնում դիմումի քննարկման գործընթացը, որը ներկայացվել էր 2017 թվականի ապրիլին եւ կազմվել էր Կոպենհագենի կողմից նախագծի պլանավորման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա: Այս դիմումը Դանիայի տարածքային ջրերով անցնող օպտիմալ երթուղի է ենթադրում, որն շարունակում է առավել նախընտրելի լինել, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Nord-Stream-2   Դանիա  


Վերնագիրի այլ պիտակները