Լավրովը վրդովմունք է հայտնել ԱՄՆ նոր պատժամիջոցների կապակցությամբ

20:12   10 Օգոստոս 2018    100

Մոսկվան խիստ վրդովմունք է հայտնել Վաշինգտոնի կողմից վերջերս հայտարարած նոր պատժամիջոցների կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հեռախոսազրույցի ժամանակ:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմը խիստ վրդովմունք է հայտնել Վաշինգտոնի կողմից վերջերս հայտարարված նոր պատժամիջոցների կապակցությամբ, որոնք իբր հղում են Սկրիպալների գործին ՌԴ ներգրավվածության մասին առկա տեղեկություններին: Լավրովն ընդգծել է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Մեծ Բրիտանիան եւ ո՛չ էլ որեւէ այլ երկիր Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո ընկած ժամանակահատվածում այս պնդումներն ապացուցող որեւէ փաստ չեն ներկայացրել:

Կողմերը քննարկել են միջազգային օրակարգի մի շարք հարցեր, ներառյալ՝ Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ՝ Հելսինկիում կայացած Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպման ընթացքում քննարկված մի շարք այլ թեմաներ եւ պայմանավորվել են պահպանել շփումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Պոմպեո   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները