Հնդիկ քաղաքական գործիչը Ադոլֆ Հիտլերի պես հագած եւ գրիմավորված գնացել է խորհրդարան

20:43   10 Օգոստոս 2018    143

Hayatsk.info-ն հայտնում է, որ Հնդիկ քաղաքական գործիչը խորհրդարան է գնացել Ադոլֆ Հիտլերի պես հագած եւ գրիմավորված: PRESS ASSOCIATION-ը հաղորդում է, որ Նարամալի Սիվապրասան այսպիսով փորձել է ավելի շատ միջոցներ կորզել իր նահանգի համար:

Լրագրողներին տեսնելով՝ նա նաեւ ձեռքը նացիստական ողջույնի ձեւով ձգել է: Նշվում է, որ քաղաքական գործչի նման տեսքը իր գործընկերների մոտ դժգոհություն չի առաջացրել:

Սիվապրասան հայտարարել է, որ ցանկանում է ուղերձ հղել երկրի վարչապետ Նարենդե Մոլիին, որպեսզի վերջինս չհետեւի Հիտլերի ուղուն եւ կատարի Անդխրա Պրադեշ նահանգին լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին իր խոստումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները