ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների սրումը կարելի է. Մեդվեդեւ

21:19   10 Օգոստոս 2018    155

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետագա սրումը կարելի է տնտեսական պատերազմի հայտարարում համարել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Ես չէի ցանկանա մեկնաբանել սպասվող պատժամիջոցների մասին խոսակցությունները, սակայն կարող եմ մեկ բան ասել. եթե բանկերի գործունեության կամ այս կամ այն արժույթի օգտագործման արգելք լինի, ապա դա կարելի է բոլորովին ուղիղ կերպով տնտեսական պատերազմի հայտարարում անվանել: Եվ այս պատերազմին հարկավոր կլինի արձագանքել տնտեսական մեթոդներով, քաղաքական մեթոդներով եւ, անհրաժեշտության դեպքում՝ այլ մեթոդներով: Եվ մեր ամերիկացի ընկերները պետք է հասկանան դա»,- ասել է նա:

«Մեր երկիրը վերջին 100 տարվա ընթացքում գոյություն է ունեցել մշտական պատժամիջոցների պայմաններում: Ինչի՞ համար է դա արվում. միջազգային դաշտում հզոր մրցակիցների շարքից Ռուսաստանին բացառելու համար»,- հավելել է Մեդվեդեւը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ   Մեդվեդեւ  


Վերնագիրի այլ պիտակները