Պուտինը և Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

21:44   10 Օգոստոս 2018    179

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը, ՌԴ նախագահն ընդգծել Է երկրի ենթակառուցվածքի վերականգնմանն օժանդակելու կարեւորությունը:

«Սիրիայի ընթացիկ իրադրության շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում ղեկավարները բարձր գնահատական են տվել հուլիսին Սիրիայի Արեւելյան Գութայի նահանգ մարդասիրական օգնություն հասցնելու եւ բնակչության շրջանում այն բաշխելու ռուս-ֆրանսիական գործողությանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պուտինը «ընդգծել Է միջազգային հանրակցության կողմից Սիրիայի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքի վերականգնմանն աջակցության շարունակման, ինչպես նաեւ փախստականների եւ ժամանակավոր վերաբնակված անձանց իրենց մշտական բնակության վայրեր վերադարձնելու կարեւորությունը»:

Բանակցությունների ընթացքում «արծարծվել են նաեւ մի քանի այլ թեմաներ», հավելել են Կրեմլում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մակրոն   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները