Apple-ը առաջարկել է անձնագրերը փոխարինել iPhone-ով

21:52   10 Օգոստոս 2018    136

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ պատենտավորման և ապրանքանիշների վարչությունը գրանցել է Apple ընկերության դիմումը iPhone-ի միջոցով անձի հաստատման տեխնոլոգիայի վերաբերյալ:

Ենթադրվում է, որ տեխնոլոգիան թույլ կտա կիրառել սմարթֆոնը անձնագրի փոխարեն: Գաղափարը կառուցվում է հարցում կատարող տեղեկատվական օրգանին պաշտպանված պահուստից սեփականատիրոջ կոդավորված տվյալների փոխանցման վրա:

Ընկերությունը ծրագրում է տեղեկատվությունը գաջեթից փոխանցել ռադիոհաճախականության նույնականացման տեխնոլոգիաների օգնությամբ, օրինակ՝ NFC-ի միջոցով, որը արդեն օգտագործվում է շատ սմարթֆոնների մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   iPhone  


Վերնագիրի այլ պիտակները