Սպիտակ տուն. ԱՄՆ-ն քննադատում է «ՌԴ-ի կողմից քիմիական զենքի օգտագործումը»

22:54   10 Օգոստոս 2018    205

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Մեծ Բրիտանիայում նախկին ռուսական գործակալի դեմ «Ռուսաստանի կողմից քիմիական զենքի օգտագործումը», - հայտարարել է Սպիտակ Տունը:

«Սոլսբերիում Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալների դեմ հարձակումը քիմիական զենքի մասին համընդհանուր կարգի դեմ արհամարհանքի անմիտ դրսեւորում էր», - հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հայտարարեց Սկրիպալների գործի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Սահմանափակող միջոցների կիրառումը կիրականացվի երկու փուլով: Նախ, կարգելվի ազգային անվտանգության հետ կապված մի շարք ամերիկյան ապրանքներ Ռուսաստան մատակարարել, մասնավորապես երկակի նշանակության էլեկտրոնիկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն   ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները