Կոլումբիան դուրս կգա Հարավամերիկյան ազգերի միությունից

09:15   11 Օգոստոս 2018    190

Կոլումբիան դուրս կգա Հարավամերիկյան ազգերի միությունից (Unasur), որը ժամանակին ստեղծվել էր որպես ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) որոշակի հակակշիռ:

Այս մասին հայտնել է արտգործնախարար Կառլոս Օլմես Տռուխիլոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, անհրաժեշտ է վերսկսել OAS-ի աշխատանքը: «Մենք սահմանների նոր քաղաքականություն ենք վարելու, միգրացիայի ոլորտում նոր քաղաքականություն, ակտիվորեն այն կիրականացնենք, դուրս կգանք Unasur-ից», - Բոգոտայում ասուլիսի ժամանակ ասել է Օլմեսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կոլումբիա  


Վերնագիրի այլ պիտակները