Լուկաշենկոն աղմկահարույց մեղադրանք է առաջադրել Մոսկվային

09:26   11 Օգոստոս 2018    277

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի Դաշնությանն անբարեխիղճ մրցակցության մեջ է մեղադրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Լուկաշենկոյի կարծիքով՝ ՌԴ-ին «բարբարոսաբար» է վարվում Բելառուսի նկատմամբ։ Մասնավորապես՝ Ռուսաստանը չի կատարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ստանձնած պարտավորվածությունները։

«Մեզ մոտ այժմ ծանր շրջան է։ Ռուսները բարբարոսաբար են վարվում մեզ հետ, հրապարակավ ասում եմ այդ մասին։ Նրանք մեզանից ինչ-որ բան են պահանջում, ասես մենք նրանց վասալներն ենք, իսկ ԵԱՏՄ շրջանակում, որտեղ նրանք են մեզ հրավիրել, չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունները»,-հայտարարել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ Ռուսաստանը անմրցունակ իրավիճակ է ստեղծում։

Նա ընդգծել է, որ Մոսկվան կշտամբում է Վաշինգտոնին և արևմտյան երկրներին «անմրցունակ առավելության» համար, սակայն Բելառուսի պարագայում ինքն է այդպիսի պայմաններ ստեղծում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները