Սիեթլ քաղաքի օդանավակայանից առևանգված ինքնաթիռը կործանվել է

09:35   11 Օգոստոս 2018    313

Միացյալ Նահանգների առափնյա անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ ամերիկյան Սիեթլ քաղաքի օդանավակայանից ինքնաթիռ է առևանգվել, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ գերատեսչությանը հղումով։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ 15 րոպե անց իշխանությունները ստացել են ևս մի հաղորդագրություն այն մասին, որ Վաշինգտոն նահանգի Քետրոն կղզու մոտակայքում ծխի ամպ է նկատվում։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները։

ABC հեռուստաալիքը, աղբյուրի հղումով, հայտնում է, որ ինքնաթիռը կործանվել է։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, խոսքն Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռի մասին է։ Ընկերության ներկայացուցիչները Twitter-ում հայտնել են, որ օդանավում, ամենայն հավանականությամբ, ուղևորներ չեն եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները