Ճապոնիայում փրկարար ուղղաթիռի կործանման հետեւանքով 9 մարդ է զոհվել

09:47   11 Օգոստոս 2018    274

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Kyodo »-ին, Ճապոնիայի կենտրոնական Գումմա պրեֆեկտուրայում օգոստոսի 10-ին կործանված փրկարար ուղղաթիռի բոլոր 9 անդամները զոհվել են:

Որոնողափրկարարական գործողությունները դեպքի վայրում ձգձգվել են վատ եղանակային պայմանների պատճառով։ Ուրբաթ օրը հաջողվել է հաստատել միայն 2 անդամի զոհվելը։

Ուղղաթիռի հետ կապը կորել էր ուրբաթ Կուսացու Սիրանե ակտիվ հրաբխի շրջանում։ Օրվա ընթացքում փրկարարներին հաջողվել է հայտնաբերել ուղղաթիռը, որը, ենթադրաբար, կործանվել էր ծառերի հետ բախման հետեւանքով։

Անձնակազմը մարզական թռիչք էր իրականացնում եւ պետք է օդից դիտարկեր լեռնային արահետների վիճակը Գումմա եւ Նագանո պրեֆեկտուրանների սահմանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները