ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները՝ լուրջ ազդանշան

10:10   11 Օգոստոս 2018    235

Սերգեյ Սկրիպալին ու նրա դստեր` Յուլիային ռուսական նյարդային նյութով թունավորել էին հինգ ամիս առաջ, սակայն, միայն հիմա է Ռուսաստանը զգալու իր վրա դրա հետեւանքները: Մոսկվան դժգոհ է, սակայն, արձագանքում է պատժամիջոցներին զգուշորեն:

«Դեռեւս վաղ է խոսել որեւէ հակառակ քայլի մասին, քանի դեռ չունենք պաշտոնական տեղեկություն, սակայն, ընդհանուր առմամբ, մենք նոր սահմանափակումներն անընդունելի ենք համարում», - ասում է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ԱՄՆ-ի հայտարարությունը ցնցեց ռուսական տնտեսությունը, առաջացնելով վերջին երկու տարիներին ռուբլու մեծագույն անկումն ու ռուսական հսկա ընկերությունների արժեթղթերի գնի իջեցում: Պետքարտուղարությունում հիշեցնում են. նախագահ Թրամփի ու պետքարտուղար Փոմփեոյի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ անփոփոխ է.

«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի իշխանությունների հետ լավ հարաբերություններ հաստատել: Մենք ունենք ընդհանուր բազմաթիվ խնդիրներ: Նրանք հզոր երկիր ունեն, մենք հզոր երկիր ունենք... Իսկ պատժամիջոցները նրանց դեպի լավ վարքագիծ ուղորդելու միջոց են», - նշում է Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուարթը:

Վերլուծաբանների կարծիքով, պատժամիջոցներն իրոք ազդում են Ռուսաստանի վարքագծի վրա:

«Կարծում եմ, դրանք Ռուսաստանի եւ մյուսների համար ազդակ են այն մասին, որ այն երկիրը, որը կփորձի քիմիական կամ կենսաբանական զենք օգտագործել սեփական կամ ցանկացած քաղաքացու դեմ, ծանր գին կվճարի», - Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Մարկ Սիմակովսկիի խոսքով սակայն, ԱՄՆ-ից Մոսկվային երկակի ազդակներ են ուղղվում. մի կողմից` նոր պատժամիջոցներ, մյուս կողմից` Պուտինի նկատմամբ Թրամփի բարյացակամ վերաբերմունք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները