Մեքսիկայի ուժերը մոտ 2 տոննա կոկաին տեղափոխող նավ են կալանել

10:17   11 Օգոստոս 2018    199

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « apnews.com»-ին, Մեքսիկայի ռազմածովային ուժերը հայտնել են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում մոտ 2 տոննա կոկաին տեղափոխող նավի կալանման մասին:

Նշվում է, որ նավը հայտնաբերել է շրջանում պարեկություն իրականացնող ինքնաթիռներից մեկը։

Նավի վրա եղել է կոկաինի 75 փաթեթ, որը կշռել է մոտ 1,86 տոննա։

Գործողության ժամանակ ձերբակալվել է 1 մարդ՝ Էկվադորի քաղաքացի։

Ավելի վաղ այս շաբաթ Անտվերպենի նավահանգստում բելգիացի սահմանապահներն առգրավել են Կոլումբիայից 1,5 տոննա կոկաին։ Խմբաքանակը գնահատվել էր ավելի քան 75 մլն եվրո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները