Թրամփը զրուցել է Մակրոնի հետ եւ զգուշացրել է Կանադային

10:26   11 Օգոստոս 2018    268

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են առեւտրի եւ անվտանգության հարցեր, հայտնում է «Գոլոս Ամերիկին»՝ վկայակոչելով Սպիտակ տանը։

«Երկու առաջնորդները քննարկել են հարցերի լայն շրջանակ առեւտրի եւ անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Իրանում եւ Մերձավոր Արեւելքում»,–նշված է հայտարարությունում։

Ինքը՝ Թրամփը իր թվթիերյան էջում նմանատիպ հաղորդագրություն է տեղադրել՝ զրույցը «շատ լավը» անվանելով։

Թրամփը Թվիթերում հայտնել է, որ ԱՄՆ–ն ու Մեքսիկան հաջողությամբ բանակցություններ են վարում առեւտրային համաձայնագրի շուրջ։ Նա նաեւ զգուշացրել է, որ համաձայնագիրը կարող է կնքվել առանց Կանադայի. «Կանադան պետք է սպասի։ Նրանք սակագներն ու առեւտրային պատնեշները չափազանց բարձր են»։

Հաղորդագրությունում Թրամփը նշել է, որ երեկոյան կհանդիպի Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մակրոն   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները